Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«Սպանության ու ցավի սերմեր»

«Սպանության ու ցավի սերմեր»
07.06.2023 | 15:47

«Քանի դեռ մարդիկ ոչնչացնում են կենդանիներին, նրանք շարունակելու են սպանել միմյանց: Մարդը, որը սպանության ու ցավի սերմեր է ցանում, չի կարող ուրախություն ու սեր հնձել»:

ՊՅՈՒԹԱԳՈՐԱՍ

ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

«Ձագ կալվածում մեր շոֆերը բերեց գրկած մի ուլ, ուլիկ, փոքր երեխա, հազիվ երկու ամսական. մկկում էր, գրկից փախավ, վազեց, ցատկեց և չգիտեր, որ միայն կես ժամ, միայն մի ժամ կյանք ունի… Մի կես ժամից հետո շոֆերի ընտանիքը նրան պիտի մորթե և պիտի խորովեն ու լափեն… Երանի է չէի տեսել. սիրտս մղկտաց. աշխարհը՝ զզվանք, գարշանք, մարդկությունը՝ գազան, անգութ…Բնությունը՝ սպանդանոց, կառափնատուն…» («Հիշատակարան», Ե., 1977, էջ 423, գրառումը՝ 1939թ., 30 մայիսի)։

«Այսօր Ծաղկաձորի անտառում տեսա՝ քեֆ անողները նոր էին մորթել մի ոչխար(խոյ) և փորը բանում էին։ Սոսկալի, զարհուրելի և զզվելի զգացմունք ունեցա–զզվելի է մարդ արարածը, գազան, գազան…Խե՜ղճ անասուններ, ինչե՜ր եք քաշում մարդկանց ձեռքից…» («Հիշատակարան», Ե., 1977, էջ 427, գրառումը՝ 1939թ., 6 օգոստոսի)։

«Երեկ (17 սեպտեմբերի 1939թ.) շոֆերս պատմեց ինձ հետևյալը. Թե մի–երկու շաբաթ առաջ ներկա է եղել մի զարհուրելի պատկերի.– Ղասաբները սպանում են մի 30–ի չափ ոչխար. Բոլորին հավաքել են ի մի, և մյուսների առաջ հերթով սպանում են ոչխարներին։ Հերթի կանգնած ոչխարները նայում են և կանգնած տեղերը դողում են, դողում են , դողում են…և ճիգ չեն անում փախչելու։

Զարհուրանքը նրանց անդամալույծ է արել…» («Հիշատակարան», Ե., 1977, էջ 427, գրառումը՝ 1939թ., 18 սեպտեմբերի)։

«Զզվելի են գիշատիչ կենդանիները. Բնության դաժան հոգին ունեն, կատաղի են, չար, բնության չար ուժերի մարմնացումն են։

Մսակեր կենդանիները, մարդն էլ նրանց գլխավորը, աստված, մորալ, գութ, սեր չունեն։

ՈՒրիշին ուտողը սեր ու մորալ կունենա՞։ Բնա՜վ երբեք» («Հիշատակարան», Ե., 1977, էջ 437)։

Հրայր ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 6852

Մեկնաբանություններ